Արցախբանկը գործարկել է Google Pay ծառայությունը
07.03.2023 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /


Google Pay վճարային համակարգի գործարկմամբ բանկը հնարավորություն է ընձեռում իր Mastercard քարտապաններին կատարել պարզ եւ ապահով անհպում վճարումներ եւ թվային քարտը պահել Android եւ Wear OS սարքերում:
Քարտապանները Mastercard քարտերը կցելով Google Wallet վճարային դրամապանակին հնարավորություն ունեն իրականացնել անվտանգ, անհպում վճարումներ ու գործարքներ ոչ միայն առեւտրի եւ սպասարկման կետերում ու բանկոմատներում, այլեւ Google Pay-ը սպասարկող հավելվածներում ու կայքերում:
Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգության մի քանի մակարդակների կիրառման միջոցով, որոնք լրացնում են բանկի քարտերի` արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են թվային քարտի համարի (թոքենի) միջոցով: Թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների եւ կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից:
«Google Pay-ի միջոցով Դուք ստիպված չեք լինի հիշել Ձեր քարտի բոլոր տվյալները կամ լրացնել անվերջ ձեւաթղթեր Ձեր հեռախոսում: Փոխարենը, կվճարեք արագ, ապահով եւ կծախսեք ավելի քիչ ժամանակ գործարքը կատարելու համար:
Google Pay-ն ակտիվացնելու համար անհրաժեշտ է Արցախբանկի Մոբայլ հավելվածում ընտրել քարտը եւ այն մեկ հպումով կցել համակարգին կամ պարզապես ներբեռնել Google Wallet-ը Google Play Store-ից եւ հետեւելով հրահանգներին կցել քարտը: Վճարումների համար Հավելված մուտք գործելու կարիք չկա. բավարար է «արթնացնել» սմարթֆոնը՝ օգտագործելով մատնահետքը, բիոմետրիկ ճանաչումը կամ PIN կոդը, մոտեցնել POS տերմինալին կամ բանկոմատին եւ վճարում կամ կանխիկացում իրականացնել:
Միացե'ք ժամանակակից աշխարհին՝ վճարե'ք Google Pay-ով»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Արցախբանկի մասին ավելին իմանալու համար այցելեք https://www.artsakhbank.am/ հղումով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: