Իսպանիայի խոշոր ընկերությունների ղեկավարությունը 40%-ով կազմված կլինի կանանցից

07.03.2023 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իսպանիա #գենդերային հավասարություն
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկրի կառավարությունը պատրաստվում է օրենք ընդունել խոշոր ընկերությունների ղեկավար կազմում գենդերային հավասարության մասին, հաղորդում է RB.ru-ն։

Օրինագծի համաձայն՝ ընկերությունների տնօրենների խորհուրդները պետք է 40%-ով կազմված լինեն կանանցից։ Սա վերաբերում է $50 միլիոնից ավելի տարեկան եկամուտ ունեցող կազմակերպություններին, որոնց անձնակազմը բաղկացած է առնվազն 250 հոգուց։

Ընկերությունները պետք է օրենսդրական նորմերին հասնեն մինչեւ 2026 թվականի հունիսի վերջ։

Գենդերային հավասարություն կներդրվի նաեւ Իսպանիայի կառավարության նախարարություններում եւ պետական հատվածի ձեռնարկություններում: Այս ընկերություններում եւ գերատեսչություններում պետք է աշխատեն նույն սեռի ներկայացուցիչների առնվազն 40%-ը եւ ոչ ավելի, քան 60%-ը:

Իսպանիայի ներկայիս կառավարությունը կեսից ավելին ներկայացված է կանանցով։ Նրանք զբաղեցնում են 14 նախարարական պաշտոններ՝ եղած 22-ից։ Իսկ Իսպանիայի Սենատում տեղերի 40%-ը զբաղեցնում են կանայք։
Դիտում՝ 7492

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW