Mobius Capital Partners ներդրումային ընկերության հիմնադիր Մարկ Մոբիուսը հայտարարել է, որ չի կարող իր միջոցները դուրս հանել Չինաստանից։Ինչպես հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին ներդրողը հայտնել է FOX Business հեռուստաալիքի եթերում։«Ես հաշիվ ունեմ HSBC-ում՝ Շանհայում: Ես չեմ կարող դուրս հանել իմ միջոցները: Կառավարությունը սահմանափակում է փողի արտահոսքը երկրից»,- ասել է Մոբիուսը։Նա հավելել է, որ չի կարողանում պարզաբանում ստանալ՝ ինչու է Չինաստանի կառավարությունը սահմանափակում միջոցների դուրսբերումը։ «Նրանք դնում են ամեն տեսակի արգելքներ: Չեն ասում՝ «ոչ, դուք չեք կարող դուրս հանել ձեր գումարը»: Բայց նրանք ասում են՝ «տվեք մեզ 20 տարվա բոլոր գրառումները, թե ինչպես եք վաստակել այս գումարը»: Սա խելագարություն է»,- վրդովվել է ներդրողը։Նրա կարծիքով՝ Չինաստանը «շարժվում է բոլորովին այլ ուղղությամբ», քան այն, որը հիմնել էր երկրում տնտեսական բարեփոխումների նախաձեռնող Դեն Սյաոպինը։ «Այժմ այն կառավարությունն է, որը գնում է ոսկե բաժնետոմսեր ընկերություններում ամբողջ Չինաստանում: Սա նշանակում է, որ նրանք փորձելու են վերահսկել այս բոլոր ընկերությունները։ Չեմ կարծում, որ սա շատ լավ պատկեր է, երբ տեսնում եք, որ կառավարությունը գնալով ավելի շատ է կենտրոնանում տնտեսությունում վերահսկողության վրա»,- նշել է Մոբիուսը:Նա ներդրողներին խորհուրդ է տվել «շատ, շատ զգույշ լինել» Չինաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելիս։ Միաժամանակ Մոբիուսը նշել է, որ ընդլայնում է իր ներկայությունը այլընտրանքային շուկաներում, ինչպիսիք են Հնդկաստանը եւ Բրազիլիան։ Tweet Դիտում՝ 6589