Ավանդի հատուկ առաջարկ Բիբլոս Բանկ Արմենիայից

02.03.2023 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ավանդ #Բիբլոս Բանկ Արմենիա
Բիբլոս Բանկ Արմենիան իր 15-ամյակի արշավի շրջանակում ներկայացնում է հատուկ առաջարկ՝ «Ավանդ ոչ ավանդական», որը հաճախորդներին հնարավորություն է տալիս ներդնել ավանդ եւ տոկոսագումարները ստանալ նույն պահին։

Բանկը երաշխավորում է տոկոսագումարների վճարում գործարքը կնքելուց անմիջապես հետո՝ 1 տարի ժամկետով ավանդ ներդնելու պարագայում:

Ինչպես հայտնել են բանկից, առաջարկից օգտվել ցանկացողները կարող են վերաներդնել ստացված եկամուտը, կատարել վճարումներ՝ առանց կապիտալից նվազեցնելու, առանձնացնել գումար անսպասելի ծախսերի համար կամ հոգալ ընթացիկ ֆինանսական կարիքները։

Ավանդ ներդնել հնարավոր է Բիբլոս Բանկ Արմենիայի ցանկացած մասնաճյուղում, իսկ բանկի հաճախորդ լինելու դեպքում՝ նաեւ Byblos Mobile հավելվածի միջոցով։

Առաջարկի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` հետեւյալ հղումով։
Դիտում՝ 17912

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW