2022 թվականին Ռուսաստանից Հայաստան կատարվել է 789,1 հազար զբոսաշրջային ուղեւորություն, այս ցուցանիշով մեր երկիրը ԵԱՏՄ պետությունների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԵԱՏՄ երկրներից առաջին տեղը զբաղեցրել է Ղազախստանը (2,4 միլիոն ուղեւորություն), երրորդը՝ Ղրղզստանը (399,7 հազար ուղեւորություն)։Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից արտասահման զբոսաշրջային հոսքը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 17,1%-ով՝ մինչեւ 22,5 միլիոն ուղեւորություն, հետեւում է «Ռոսստատ»-ի տվյալներից։ 01.03.2023 | 15:06 2022 թվականին Հայաստան է եկել շուրջ 1.67 միլիոն զբոսաշրջիկ Արտագնա զբոսաշրջային ուղեւորությունների ընդհանուր թվից 77,7%-ն իրականացվել է դեպի հեռավոր արտասահմանյան երկրներ, իսկ 22,3%-ը՝ ԱՊՀ անդամ պետություններ։Այսպես, 2022 թվականին դեպի հեռավոր արտասահման իրականացվել է 17,5 միլիոն զբոսաշրջային ուղեւորություն, ամենաշատը՝ Աբխազիա (5,4 միլիոն), Թուրքիա (4,6 միլիոն), Արաբական Միացյալ Էմիրություններ (1,2 միլիոն), Եգիպտոս (900,5 հազար) եւ Վրաստան (830,5 հազար)։Միաժամանակ, ռուսաստանցիների պահանջարկն ամենաշատը աճել է զբոսաշրջային ուղեւորությունների նկատմամբ դեպի Մոնղոլիա (77,2 անգամ), Թաիլանդ (11,8 անգամ), Վրաստան (7 անգամ), Ղազախստան (4,9 անգամ) եւ Հնդկաստան (4,8 անգամ):Իսկ ռուսաստանցիների զբոսաշրջային ուղեւորությունների թիվը դեպի Թուրքիա մեկ տարվա ընթացքում նվազել է 2,2%-ով, Եգիպտոս՝ 3,5%-ով, Մալդիվներ՝ 29,3%-ով, Դոմինիկյան Հանրապետություն՝ 46,9%-ով, Կուբա՝ 66,3%-ով։ Tweet Դիտում՝ 6725