«Յանդեքս»-ը գործարկել է Booking.com-ի նմանօրինակը

28.02.2023 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Յանդեքս» #հյուրանոց #ամրագրում
Yandex.Travel ծառայությունը գործարկել է ավիատոմսերի որոնման եւ ամբողջ աշխարհում հյուրանոցների ամրագրման բջջային հավելված, հաղորդում է RBC-ն:

Հյուրանոցներ որոնելիս օգտատերերին առաջարկվում է դրանք տեսակավորել ութ զտիչով (վարկանիշ, գտնվելու վայր, աստղերի քանակ, սննդի առկայություն եւ այլն): Հնարավորություն կա նաեւ անվճար չեղարկումով տարբերակներ որոնել։ Գնի հետ մեկտեղ հնարավոր է անմիջապես տեսնել cashback-ի չափը։

Հյուրանոցն ամրագրելուց հետո «Ուղեւորություններ» («Поездки») բաժնում հասանելի կլինի ճանապարհորդության մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ եղանակի տեսությունը եւ առաջարկությունները Yandex.Afisha-ից։

Ավիատոմսեր որոնելիս հնարավորություն է տրվում նշել մեկնման եւ ժամանման նախընտրելի ժամկետը, ընտրել ավիաընկերություններ եւ օդանավակայաններ, ինչպես նաեւ ինքնաթիռ փոխելու քանակը:

Հավելվածը հասանելի է ինչպես iOS, այնպես էլ Android համակարգերով սմարթֆոնների համար:



Հիշեցնենք, որ անցած տարվա մարտի սկզբին հյուրանոցների առցանց ամրագրման Booking.com ծառայությունը դադարեցրել էր աշխատանքը Ռուսաստանում: Հարթակի միջոցով հնարավոր չէ երկրում հյուրանոց գտնել կամ ամրագրել:
Դիտում՝ 5527
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW