Booking.com-ը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում

05.03.2022 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Вooking.com #Airbnb Inc
Հյուրանոցների առցանց ամրագրման Booking.com ծառայությունը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում, հարթակը թույլ չի տալիս հյուրանոց գտնել կամ ամրագրել երկրում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Ծառայության պաշտոնական կայքը նախօրեին երեկոյան դադարեցրել է Ռուսաստանում կացարան որոնելու հարցումների կատարումը։ Միաժամանակ, օտարերկրյա ամրագրումների համար հյուրանոցների որոնումը դեռեւս հասանելի է։

Ավելի վաղ կացարանների ամրագրման ամերիկյան Airbnb Inc. ծառայությունը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում եւ Բելառուսում։
Դիտում՝ 3545

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW