Քո առաջին ֆինանսական հավելվածը․ Idram Junior-ն արդեն իրականություն է

27.02.2023 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #Idram Junior #Արսեն Քդենյան
Իդրամ ընկերությունը հայտարարել է իր նոր՝ Idram Junior հավելվածի գործարկման մասին։ Հավելվածի մեկնարկը տրվել է Երեւան Պարկում՝ յուրահատուկ եւ իր բնույթով եզակի միջոցառմամբ, որին ներկա էին մինչեւ 16 տարեկան բազմաթիվ երեխաներ իրենց ծնողների հետ, հավելվածով հետաքրքրված հայտնի մարդիկ։

Ընկերությունից հայտնել են, որ պատահական չէ՝ այս իրադարձությունը համընկնում է Իդրամ ընկերության 15-ամյա հոբելյանի հետ։

«Հաշվի առնելով տարիների փորձը եւ փաստացի հայկական ազգային վճարային միջոցի կարգավիճակը, ստանձնել են նաեւ ֆինանսապես գրագետ սերունդ ձեւավորելու պատասխանատու գործը։ Ուստի անհամբեր սպասում էին հավելվածի գործարկմանը, որով հետաքրքրված են հազարավոր օգտատերեր եւ նրանց երեխաները»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Idram Junior հավելվածի հնարավորությունները շարունակաբար կզարգանան՝ ներառելով նոր արդիական գործիքակազմ երիտասարդ սերնդի համար։

Այս պահին հիմնական գործառույթներն են՝

- փոխանցումների ստացումը ընտանիքի անդամներից,
- անհպում QR-վճարումների կատարումը վաճառակետերում,
- փոխանցումների կատարումը ընտանիքի անդամների Իդրամ   հաշիվներին,
- հեռախոսահամարի լիցքավորումը։

Idram Junior հավելվածով պատանի օգտատերերը կարող են կատարել անհպում QR-վճարումներ բոլոր այն կետերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն, այսինքն՝ հիմա արդեն 14,500-ից ավելի կետում Հայաստանում եւ Արցախում։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանն ասել է, որ հավելվածի հնարավորությունները գնալով ընդլայնվելու են:

«Շուտով մեր պատանի օգտատերերը կսովորեն, թե ինչպես խնայել, ինչպես սահմանել նպատակներ եւ հասնել դրանց, նրանք նաեւ կսովորեն բարեգործել, քանի որ պատանի օգտատերերի կողմից կատարված վճարումներից նույնպես Իդրամն ու IDBank-ը 1 դրամ հատկացնելու են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը: Շուտով մենք այն կառանձնացնենք եւ կունենանք «Մի դրամիկների ուժը» ծրագիրը, որի միջոցները կհատկացվեն հատուկ մանկական ծրագրերի։ Մի խոսքով՝ մենք դեռ շատ ու շատ մտքեր ունենք, որովհետեւ Idram Junior-ը մեր երեխան է, իսկ երեխաների համար, ինչպես ընդունված է հայերիս մոտ, մենք անում ենք լավագույնը»,- նշել է Արսեն Քդենյանը։

Idram Junior-ն ունի պաշտպանվածության բարձր մակարդակ․ մասնավորապես՝ բացի անվտանգային բոլոր նորմերից, հավելվածն ունի ծնողական վերահսկողության ֆունկցիոնալ՝ գրանցումից մինչեւ հավելվածի կիրառումը․ ծնողը կարող է հետեւել երեխայի ծախսերին գործարքների պատմության միջոցով։

«Կարեւոր է՝ երեխային, որը օգտվելու է Idram Junior հավելվածից, գումար կկարողանա փոխանցել միայն ծնողը: Իսկ երեխան՝ միայն ծնողին եւ իր քույր/եղբայրներին (հետագայում փոխանցել եւ ստանալ գումարներ ընկերներից, որոնց երկկողմանի հաստատում են երեխաների ծնողները)։ Այս սահմանափակումները նույնպես ներդրված են անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Idram Junior հավելվածը կարելի է ներբեռնել AppStore-ից եւ Google Play-ից՝ այս QR-կոդը սքանավորելով.



Գրանցման քայլերի հաջորդականությունը կհուշի համակարգը։ Պարզապես անհրաժեշտ է, որ ծնողն ու երեխան միասին լինեն եւ կատարեն անհրաժեշտ քայլերը։

Ծրագրի մանրամասներին ու առաջիկա նորություններին ծանոթանալու համար կարող եք հետեւել Իդրամ ընկերության պաշտոնական էջերին՝

https://www.facebook.com/idramjunior

https://instagram.com/idramjunior?igshid=YmMyMTA2M2Y=

https://www.idram.am/

https://www.facebook.com/idram.am

https://www.instagram.com/idram.am/
Դիտում՝ 21848
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW