Berkshire Hathaway ֆինանսական հոլդինգի հիմնադիր, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հրապարակել է ամենամյա ուղերձը բաժնետերերին, որում բացատրել է, որ ընտրում է ոչ թե բաժնետոմսեր, այլ բիզնեսներ, եւ վատ ներդրումները համեմատել է մոլախոտի հետ։RBC-ի փոխանցմամբ՝ Բաֆեթը, սկսած 1965 թվականից, ամեն տարի նման նամակներ է գրում, դրանք ուղեկցում են ընկերության տարեկան հաշվետվությունները եւ, հաշվի առնելով միլիարդատիրոջ հեղինակությունը, գրավում են ոչ միայն Berkshire-ի բաժնետերերի ուշադրությունը։Արդեն առաջին տարին չէ, որ Բաֆեթի նամակը պարունակում է մտքեր, հիշողություններ եւ գործարքների օրինակներ, որոնք այս կամ այն կերպ բացահայտում են ներդրումների նկատմամբ նրա մոտեցումը: Այս անգամ, նկարագրելով ակտիվների ընտրության նկատմամբ իր երկարաժամկետ մոտեցումը, նա գրել է.«Չարլիի հետ (Չարլի Մանգեր, Berkshire-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ - խմբ.) մենք չենք ընտրում բաժնետոմսերը, մենք ընտրում ենք բիզնեսները»: Նրա կարծիքով՝ արդյունավետ շուկաներ գոյություն ունեն միայն դասագրքերում, իսկ բաժնետոմսերի եւ պարտատոմսերի դինամիկան շփոթեցնող է. դրանց վարքագիծն ավելի հաճախ կարելի է բացատրել հետադարձ հայացք նետելով։Ներդրողը, ով հայտնի է կենցաղային համեստությամբ եւ ինքնահեգնանքով, կարծում է, որ հոլդինգի կառավարման 58 տարիների ընթացքում իր ներդրումային որոշումները «միջինից ավելի լավը չէին»:Հաջողված գործարքներից Բաֆեթն առանձնացրել է Coca-Cola-ի եւ American Express-ի բաժնետոմսերի փաթեթների գնումը. Berkshire-ն առաջին անգամ դրանք ձեռք էր բերել 1990-ականներին: Գործարքներից յուրաքանչյուրը ներդրումային ընկերությանն արժեցել էր $1,3 միլիարդ: 1994 թվականին Berkshire-ը Coca-Cola-ի թղթերով ստացել էր $75 միլիոնի շահաբաժիններ, իսկ 2022 թվականին տարեկան վճարումների գումարն աճել էր մինչեւ $704 միլիոն: American Express-ից տարեկան շահաբաժիններն աճել էին $41 միլիոնից մինչեւ $302 միլիոն:«Ինձնից եւ Չարլիից պահանջվում էր միայն կանխիկացնել Coca-Cola-ի շահաբաժինների եռամսյակային չեկերը: Մենք ակնկալում ենք, որ այդ չեկերը մեծ հավանականությամբ կաճեն»,- ասել է Բաֆեթը՝ նշելով, որ սպասում է նաեւ American Express-ի շահաբաժինների գումարի աճ: 31.01.2021 | 15:57 Ուորեն Բաֆեթի բաժնետոմսերի լավագույն տասնյակը Ներդրողի խոսքով, թեեւ շահաբաժիններից ստացված եկամուտներն ուրախացնում են, սակայն դրանք հեռու են տպավորիչ լինելուց, միաժամանակ, դրանց հետ մեկտեղ նկատվում է նաեւ բաժնետոմսերի գների զգալի աճ։ 2022 թվականի վերջին Berkshire-ի պորտֆելում Coca-Cola-ի արժեթղթերի փաթեթի արժեքը գնահատվել էր ավելի քան $25 միլիարդ, իսկ American Express-ի փաթեթը՝ ավելի քան $22 միլիարդ:«Դաս ներդրողների համար. մոլախոտը թառամում է, երբ ծաղկում են ծաղիկները: Ժամանակի ընթացքում ընդամենը մի քանի հաղթող է պահանջվում հրաշք գործելու համար»,- ասել է Բաֆեթը:Berkshire-ի գործառնական շահույթը 2022 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է $6,7 միլիարդ (2021 թվականին՝ $7,28 միլիարդ), ամբողջ 2022 թվականի համար այդ ցուցանիշն աճել է ավելի քան 10%-ով եւ դարձել ռեկորդային՝ $30,8 միլիարդ։ Tweet Դիտում՝ 6743