Standard & Poor’s (S&P) վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ միաժամանակ հեռանկարը փոխելով «կայունից» դեպի «դրական»:Համաձայն S&P գործակալության դիտարկումների՝ վարկանիշի հեռանկարի վերանայումը պայմանավորված է Հայաստանի տնտեսության բարձր աճի տեմպերով եւ տնտեսության ներուժի բարելավման հեռանկարով, պետական բյուջեի ցուցանիշների, պետական պարտքի բեռի եւ տնտեսության արտաքին դիրքի էական բարելավմամբ, ինչին նպաստել է նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում մարդկանց եւ կապիտալի էական ներհոսքը:ՀՀ Ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ ընթացիկ վարկանիշի վրա դրական ազդեցություն են գործում արտաքին պաշտոնական ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը եւ մակրոտնտեսական քաղաքականության ողջամիտ շրջանակը, ինչը վերջին տարիներին բազմաթիվ արտաքին ցնցումների պայմաններում օգնել է պահպանել տնտեսական եւ ֆինանսական կայունությունը: 12.02.2023 | 17:50 Fitch-ը բարելավել է Հայաստանի վարկանիշի կանխատեսումը Գործակալության գնահատմամբ՝ առաջիկա ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր մակարդակի, ինչպես նաեւ հարկաբյուջետային քաղաքականությանը, վճարային հաշվեկշռին եւ ֆինանսական կայունությանն առչնվող ռիսկերի կառավարելիության պարագայում Հայաստանի սուվերեն վարկանիշը ենթակա կլինի բարձրացման: Ընդ որում՝ այդ գործում ընդգծվում է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող պահուստային (կանխարգելիչ) ծրագրի կարեւորությունը:Գլոբալ անորոշությունների պարագայում գործակալության կողմից հատուկ ուշադրության են արժանացել 2022թ. Հայաստանի 12.6% տնտեսական աճը, ինչպես նաեւ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նշանակալի նվազեցումը, ինչը մեծապես պայմանավորված էր տնտեսական բարձր աճով, բյուջեի՝ պլանավորվածից ցածր դեֆիցիտով եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեւորմամբ: Ընդ որում, գործակալության գնահատմամբ, առաջիկա տարիներին տնտեսական աճի ներուժը մեծ հավանականությամբ կաճի, իսկ պարտքի բեռը կպահպանվի կայուն եւ կառավարելի մակարդակում:Գործակալությունն առանձնացրել է նաեւ Հայաստանի էական կախվածության բացակայությունը էներգակիրների միջազգային բարձր գների ազդեցությունից՝ նշելով Ռուսաստանի հետ բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի առկայությունը: Tweet Դիտում՝ 2658