ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանից, Եվրոպայից եւ Ասիայից ավելի քան 200 ընկերության եւ ֆիզիկական անձանց դեմ, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերում Մոսկվային. դրանց թվում կա ռուսաստանյան 12 ֆինանսական հաստատություն։RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։Նոր սահմանափակումներ են սպասվում էներգետիկայի, ածխի եւ մետաղագործական ոլորտներում, դրանք կկարգավորվեն այնպես, որ նվազագույնի հասցվի բացասական ազդեցությունը շուկայի վրա, նշված է հաղորդագրությունում։ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը պատժամիջոցների ցանկում կներառի գրեթե 90 ընկերություն Ռուսաստանից, Չինաստանից եւ այլ երկրներից, որոնք Վաշինգտոնի կարծիքով օգնում են Մոսկվային շրջանցելու պատժամիջոցները եւ աջակցում են Ռուսաստանի պաշտպանության ոլորտին։Ցուցակներում ներգրավված ընկերությունները չեն կարողանա կիսահաղորդիչներ ձեռք բերել՝ անկախ այն հանգամանքից՝ արտադրված են դրանք ԱՄՆ-ում, թե կիրառում են ամերիկյան ծրագրային ապահովում ու տեխնոլոգիաներ այլ երկրներում։ «Որպեսզի երաշխավորվի, որ Ռուսաստանը վճարի Ուկրաինայի երկարաժամկետ վերականգնման համար, G7 երկրները կշարունակեն սառեցված պահել ռուսաստանյան սուվերեն ակտիվները, քանի դեռ չի գտնվել հակամարտության լուծումը»,- նշել են Սպիտակ տանը: 24.02.2023 | 10:42 ԱՄՆ, G7, ԵՄ․ Արեւմուտքի նոր պատժամիջոցներին սպասելիս «Առեւտրի նախարարությունը G7-ի գործընկերների եւ դաշնակիցների հետ համատեղ միջոցներ կձեռնարկի նաեւ արդյունաբերական սարքավորումների, շքեղության ապրանքների եւ այլ իրերի նկատմամբ քայլերը համակարգելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Սպիտակ տունն ընդգծել է, որ պատժամիջոցները կոչված են խանգարելու իրանական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին։Բացի այդ, կբարձրացվեն ռուսաստանյան ապրանքների մաքսատուրքերը, այդ մասին հրամանագիր կստորագրի նախագահ Ջո Բայդենը։ Դա արվելու է Ռուսաստանի եկամուտները նվազեցնելու եւ ռուսաստանյան մատակարարումներից կախվածությունը կրճատելու համար՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով ամերիկացի սպառողների ծախսերը։«Այսօրվա որոշումը կհանգեցնի ռուսաստանյան ավելի քան 100 մետաղների, օգտակար հանածոների եւ քիմիական արտադրանքի մաքսատուրքերի մոտ $2,8 միլիարդի բարձրացմանը Ռուսաստանի համար: Դա նաեւ զգալիորեն կբարձրացնի ալյումինի վրա ծախսերը, որը ձուլվել էր Ռուսաստանում՝ ԱՄՆ շուկա մուտք գործելու համար»,- հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Tweet Դիտում՝ 10258