ԱՄՆ, G7, ԵՄ․ Արեւմուտքի նոր պատժամիջոցներին սպասելիս
24.02.2023 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ wienerzeitung.at

Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
Նախատեսվում է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կհայտարարվի արդեն այսօր` փետրվարի 24-ին։ Ռուսաստանյան բանկերից բացի այնտեղ կհայտնվեն նաեւ չինական ընկերությունները։ Պատժամիջոցների մասին կհայտարարեն ոչ միայն Միացյալ Նահանգները, այլեւ G7 ողջ խումբը, պարզաբանել է նա։
Այժմ խոշոր շատ բանկեր արդեն իսկ գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ. դրանց թվում են Սբերբանկը, ՎՏԲ-ն, Պրոմսվյազբանկը, Ալֆա-բանկը, Սովկոմբանկը, «Открытие», բանկը, Ռոսբանկը:
Եվրամիությունը նույնպես նախատեսում էր նոր պատժամիջոցների մասին հայտարարել Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկի տարելիցին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Euobserver պարբերականը՝ վկայակոչելով պատժամիջոցների ցանկի փետրվարի 14-ի նախագիծը, ԵՄ պատժամիջոցների տակ կարող են հայտնվել (այդ թվում՝ անջատվել SWIFT-ից) Ալֆա-բանկը, Ռոսբանկը, Տինկոֆ բանկը, «Ինգոսստրախ»-ը եւ Ռուսաստանյան ազգային վերաապահովագրական ընկերությունը։
Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների նոր ցանկում կարող են ներառվել ռուսաստանյան 28 կազմակերպություններ, որոնց սպառնում է ԵՄ երկրների տարածքում ակտիվների սառեցում եւ բիզնես վարելու արգելք։
Սակայն, ինչպես հաղորդել է Reuters-ը, վկայակոչելով դիվանագետների տվյալները, ԵՄ անդամները կրկին չեն կարողացել համաձայնության գալ պատժամիջոցների տասներորդ փաթեթի շուրջ եւ այսօր կշարունակեն դրա քննարկումը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: