Կոնվերս Բանկն ընդլայնել է թվային հարթակներում ֆինանսավորման գործիքակազմը

24.02.2023 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Snap
Snap ֆինանսավորումն արդեն հասանելի է Կոնվերս Մոբայլ հավելվածում: Այս պրոդուկտի ներդրմամբ բանկն ընդլայնում է թվային հարթակներում ֆինանսավորման գործիքակազմը՝ զգալիորեն մեծացնելով ֆինանսական միջոցների հասանելիությունն իր հաճախորդների համար 24/7 ռեժիմով:

Բանկից հայտնել են, որ ակնթարթային ֆինանսավորման համար չեն պահանջվում լրացուցիչ փաստաթղթեր եւ երաշխավորներ: Կիրառվում է անհատականացված, պարզ տոկոսադրույք. թաքնված այլ վճարներ՝ այդ թվում տրամադրման եւ սպասարկման վճար նախատեսված չէ:

Մինչեւ 10 մլն ՀՀ դրամի չափով, 36 ամիս մարման ժամկետով ակնթարթային ֆինանսավորումից օգտվելու համար անհրաժեշտ է Մոբայլ հավելվածի վերին անկյունի «+» բաժնում ընտրել «Ստանալ վարկ»-ը եւ հետեւել հրահանգներին: Գումարն ընթացիկ կամ քարտային հաշվին է մուտքագրվում 1-2 րոպեում:

Բանկում նշել են նաեւ, որ ֆինանսավորման կարող են դիմել նաեւ Կոնվերս Բանկի հաճախորդ չհանդիսացող անձինք՝ այցելելով ցանկացած մասնաճյուղ:

Snap ֆինանսավորման մանրամասները՝ այստեղ, հարցերի դեպքում զանգահարել 010-511-211 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Դիտում՝ 5214

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW