Սահմանամերձ համայնքների բնակիչները փոխհատուցում կստանան

23.02.2023 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սահմանամերձ համայնք #կոմունալ #փոխհատուցում
ՀՀ սահմանամերձ 5 մարզի 82 բնակավայրի բնակիչների կոմունալ վճարումները փոխհատուցելու համար ՀՀ պետական բյուջեից կտրամադրվի 973 672 600 դրամ։

Կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն՝ կփոխհատուցվեն Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 23 սահմանամերձ համայնքների բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի եւ անշարժ գույքի հարկի տարեկան վճարները։
Դիտում՝ 3914

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW