“ԱԳԲԱ Լիզինգը” ՎԶԵԲ-ից կստանա $8 մլն

05.12.2008 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/.  “ԱԳԲԱ Լիզինգ” վարկային կազմակերպությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից /ՎԶԵԲ/ $8 մլն վարկ կստանա:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “ԱԳԲԱ Լիզինգի” մարկեթինգի բաժնում, համապատասխան պայմանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին:

“Ներգրավված գումարը նորանոր հնարավորություններ է ընձեռում “ԱԳԲԱ Լիզինգին՚` ընդլայնելու իր գործունեության շրջանակները եւ իրականացնելու իր հիմնական առաքելությունը` երկրի տնտեսության զարգացման ֆինանսավորումը”,- նշվում է հաղորդագրության մեջ:

“ԱԳԲԱ Լիզինգը” առաջին լիզինգային ընկերությունն է Հայաստանում, որը պայմանագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ:

Դիտում՝ 7084

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW