ԵՄ Խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողության ժամկետի երկարաձգումը մինչեւ 2024 թվականի փետրվարի 24-ը, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով Եվրամիության պաշտոնական ամսագիրը։Ընդգծվում է, որ «Ուկրաինային աջակցելու հարցում Եվրամիությունը մնում է անսասան»։ ԵՄ Խորհուրդը նախօրեին արտգործնախարարների մակարդակով քննարկվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը, հայտնել է Եվրամիության արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։«Մենք զբաղված ենք նոր փաթեթի հաստատմամբ։ Այն պետք է հաստատվի մոտակա մի քանի ժամվա, առաջիկա մի քանի օրվա ընթացքում, մինչեւ փետրվարի 24-ը, ամեն դեպքում»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։Նա նշել է, որ այն «խոչընդոտները, որոնք մնում են, կվերացվեն, դա բոլոր նախարարների պարտավորությունն է»:Ներկայում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տակ է գտնվում 1 386 ֆիզիկական անձ եւ 171 կազմակերպություն։ Tweet Դիտում՝ 5451