ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցների նոր փաթեթում ներառել ՌԴ երեք բանկ

15.02.2023 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ՌԴ #պատժամիջոցներ
Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է պատժամիջոցներ սահմանել ռուսաստանյան երեք մասնավոր բանկերի՝ «Ալֆա-բանկ»-ի, «Տինկոֆ»-ի եւ «Ռոսբանկ»-ի դեմ: Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սահմանափակումների տասներորդ փաթեթի նախագիծը։

Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է տեղական բանկերին պարտավորեցնել փոխանցել ՌԴ Կենտրոնական բանկի՝ Եվրոպայում սառեցված ակտիվների վերաբերյալ տվյալները։ Սա, ըստ գործակալության, կարող է լինել առաջին քայլը Ուկրաինայի վերակառուցումը ֆինանսավորելու համար այդ միջոցներն օգտագործելու տարբերակների ուսումնասիրման համար։

Եվրահանձնաժողովը նաեւ առաջարկել է ուժեղացնել պատժամիջոցների ենթարկված ՌԴ ընկերությունների եւ ֆիզիկական անձանց հետ կապված սառեցված ակտիվների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման պահանջները եւ մտադիր է տուգանքներ սահմանել դրանք խախտելու համար՝ ֆիզիկական անձանց համար մինչեւ €50 000, իսկ իրավաբանական անձանց համար՝ տարեկան շրջանառության մինչեւ 10%-ը, գրում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ բացի երեք բանկերից, պատժամիջոցների կենթարկվեն Ռուսաստանի տասնյակ քաղաքացիներ եւ կազմակերպություններ, այդ թվում՝ Ազգային բարեկեցության հիմնադրամը, Ուկրաինայում ռազմական գործողություններին աջակցող լրատվամիջոցները եւ ՌԴ նավթի արտահանմամբ զբաղվող ռուսաստանյան վերաապահովագրող մի ընկերություն, որի անունը չի նշվում:
Դիտում՝ 3438
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW