ՀՀ բանկային համակարգի կայունությունը կարող է սասանել միայն վստահության կորուստը

05.12.2008 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ “Հայաստանի բանկային համակարգի կայունությունը կարող է սասանել միայն վստահության կորուստը` հիմնված ոչ թե իրական փաստերի, այլ առասպելների վրա, որոնք տարածում են անբարյացկամները”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանն այդ մասին ասել է “РБК”-ի հետ հարցազրույցում` Մոսկվա այցի նախօրեին:

Պատասխանելով Հայաստանի բանկային համակարգի կայունության մասին հարցին` Տիգրան Սարգսյանն ասել է, որ վերջին 10 տարիների ընթացքում վարվող բանկային հսկողության բավականին խիստ քաղաքականության արդյունքում Հայաստանի բանկային համակարգն այսօր ամենահուսալիներից մեկն է աշխարհում:

“Բանկային համակարգի կապիտալի համարժեքությունը կազմում է 27%` նորմատիվորեն սահմանված 12%-ի պարագայում, ընթացիկ իրացվելիությունը 92%-ի մակարդակում է` 60%-ի դիմաց”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի բանկային համակարգում գրեթե բացակայում են “տաք” փողերը, չկան խնդհահարույց բանկեր, տնտեսության այլ հատվածների համեմատ կառավարման մակարդակն էապես բարձր է, իսկ կաշառակերությունը հասցված է զրոյի:

Հակաճգնաժամային միջոցառումների մասին խոսելով` Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունը երկրի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսկան ճգնաժամի հնարավոր երկրորդային ազդեցության կանխարգելմանն ուղղված քայլեր է ձեռնարկում:

Դիտում՝ 6563
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW