Google Pay-ն այժմ հասանելի է Հայբիզնեսբանկի Mastercard քարտապաններին

20.02.2023 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Google Pay #Հայբիզնեսբանկ #Mastercard
Հայբիզնեսբանկն իր Mastercard քարտապաններին հնարավորություն է ընձեռում կատարել պարզ եւ անվտանգ վճարումներ Google Pay-ի միջոցով՝ օգտագործելով թվային քարտերը Android 5 եւ բարձր մոդելի սարքի` բջջային հեռախոս, պլանշետ եւ Wear OS version 2.0 եւ բարձր մոդելի ժամացույցի միջոցով:

Ինչպես հայտնել են բանկից, քարտապանները կարող են կցել իրենց Mastercard քարտերը Google Wallet դրամապանակին եւ կատարել անհպում վճարումներ:   

Google Pay-ի օգտագործումը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգային մի քանի մակարդակի միջոցով՝ ուժեղացնելով Հայբիզնեսբանկի կողմից ապահովվող քարտի օգտագործման անվտանգությունը:

«Google Wallet-ին կցված Mastercard քարտն օգտագործելիս գործարքներն իրականացվում են թվային քարտի համարով` թոքենով, ընդ որում՝ յուրաքանչյուր քարտի համար թոքենն ունիկալ է եւ հարմարեցված սարքին: Հեռախոսի կորստի դեպքում քարտապանը պետք է անհապաղ կապ հաստատի բանկի հետ քարտը կամ թոքենը բլոկավորելու համար»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Google Pay-ն ավելի քան 45 երկրների օգտատերերին տրամադրում է սարքով արագ, հեշտ եւ անվտանգ վճարման, ինչպես նաեւ NFC (անհպում) տեխնոլոգիայով աշխատող բանկոմատներից կանխիկացման հնարավորություն:

Հարկավոր է պարզապես կցել քարտը Google Wallet հավելվածին՝ վստահ լինելով, որ վճարում կատարելը հարմար է եւ ապահով:  

Մանրամասների համար զանգահարել +374 10 59 20 20 կամ այցելել բանկի կայք:

Հայբիզնեսբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 19219
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW