2022-ին ՌԴ քաղաքացիները Վրաստանի բանկերում շուրջ 110 հազ․ հաշիվ են բացել

17.02.2023 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #Վրաստան #հաշիվ
2022 թվականի փետրվարի 24-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ռուսաստանցիները Վրաստանի բանկերում բացել են 109 949 հաշիվ։

Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Business Media Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային բանկի տվյալները։

Նշվում է, որ փետրվարի 24-ից մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում ռուսաստանցիների կողմից բացվել է 7 883 հաշիվ, ապրիլին՝ 10 077, մայիսին՝ 6 649, հունիսին՝ 7 374, հուլիսին՝ 6 985, օգոստոսին՝ 6 409, սեպտեմբերին՝ 10 016, հոկտեմբերին՝ 27 784, նոյեմբերին՝ 15 994 եւ դեկտեմբերին՝ 10 778։

Ազգային բանկը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ մեկ անձը կարող է մի քանի հաշիվ բացել տարբեր բանկերում։ Երկրի Կենտրոնական բանկը նաեւ նշել է, որ 2023 թվականի տվյալները դեռեւս հասանելի չեն։



Անցած տարվա հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել $2 միլիարդ 67 միլիոն։ Այս ծավալից $1,1 միլիարդը (կամ 53,5%-ը) երկիր է մուտք գործել սեպտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

2021 թվականին Վրաստանը Ռուսաստանից ստացել էր $411,4 միլիոն, այդպիսով միջոցների ներհոսքն աճել է մոտ հինգ անգամ։

Փետրվարի 15-ին երկրի Ազգային բանկը հրապարակեց 2023 թվականի հունվարին կատարված փոխանցումների տվյալները։ Այս տարվա առաջին ամսում Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել $267,6 միլիոն, ինչը 12 անգամ ավելի է, քան 2022 թվականի հունվարին։
Դիտում՝ 9280
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW