Յունիբանկը ներկայացնում է փոքր եւ միջին բիզնեսի համար նախատեսված նոր վարկ, որը տրամադրվում է եվրոյով՝ 5% եւ 6% տարեկան տոկոսադրույքներով։ Վարկը ժամկետը կազմում է մինչեւ 5 տարի։Վարկի առաջին 12 ամիսներին տոկոսադրույքը կազմում է ընդամենը 5%, իսկ 13-60-րդ ամիսներին՝ 6% տարեկան: Վարկը կարող է տրվել ինչպես կարճաժամկետ՝ 1 տարով, այնպես էլ երկարաժամկետ՝ մինչեւ 5 տարի ժամկետով։Ինչպես հայտնել են բանկից, վարկը նախատեսված է բիզնեսի արդյունավետությունը զարգացնելու եւ բարձրացնելու, ինչպես նաեւ այլ բանկերում ունեցած վարկերի վերաֆինանսավորման համար:Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցները կարող են վարկը ձեւակերպել Յունիբանկի 55 մասնաճյուղերից մեկում: Վարկառուին ներկայացվող պահանջները նվազագույնն են. բիզնեսի առնվազն 12 ամսվա գործունեություն եւ բացասական վարկային պատմության բացակայություն:Նշվում է, որ վարկի եւս մեկ կարեւոր առավելությունը, բացի ցածր տոկոսադրույքից, մինչեւ 12 ամիս արտոնյալ ժամկետ տրամադրելու հնարավորությունն է, որի ընթացքում վարկառուն վճարում է միայն տոկոսագումարը։«Կապիտալ ներդրումների, շրջանառու միջոցների համալրման եւ ընթացիկ ծախսերի համար փոքր եւ միջին բիզնեսին անհրաժեշտ են երկարաժամկետ մատչելի ռեսուրսներ։ Մեր վարկային ծրագրերը ձեռներեցներին հնարավորություն են տալիս լուծել այդ խնդիրներն առանց ավելորդ քաշքշուկի՝ արագ որոշում կայացնելով եւ հնարավորինս ցածր տոկոսադրույքներով ֆինանսավորում տրամադրելով»,- ասել է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:2022 թվականին Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 18%-ով, ինչը վկայում է ձեռներեցների կողմից բանկի վարկատեսակների կատմամբ պահանջարկի մեծացման մասին: Tweet Դիտում՝ 8898