Intel-ը հրաժարվել է Հայաստանում ներդնել $10 մլն` օրենսդրության անկատարության պատճառով

04.12.2008 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միությունը (UITE) կառավարությանը կներկայացնի ՏՏ ապրանքների արտահանման ու ներկրման պարզեցմանն ուղղված մի շարք առաջարկություններ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում հայտնել է UITE-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Առաջարկությունները ներկայացվելու են UITE-ի եւ USAID-ի նոյեմբերին մեկնարկած “Հարկային օրենսդրության եւ վարչարարության բարեփոխումները. կոռուպցիոն ռիսկերի կրճատում” վեցամսյա համատեղ ծրագրի արդյունքում:

Կարեն Վարդանյանի խոսքերով` ՏՏ ապրանքների արտահանումն ու ներկրումը էապես դանդաղում է Հայաստանի մաքսային եւ հարկային համակարգերի անկատարության հետեւանքով:

Երկու կարեւորագույն պատճառների թվում Կարեն Վարդանյանը նշել է սահմանում ԱԱՀ գանձումը եւ մաքսային ծառայության ինտերնետային կայքում ներկրվող համակարգչային ապրանքատեսակներից գանձվող տուրքերի ցուցակի բացակայությունը, ինչը լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Կարեն Վարդանյանն ասել է, որ սահմանում դեռեւս չիրացված ապրանքից ԱԱՀ գանձումը լրջորեն խոչընդոտում է ներդրումների հոսքին` նշելով, որ, մասնավորապես, այդ պատճառով Intel ընկերությունը հրաժարվել է Հայաստանում $10 մլն-ի չափով ներդրումային ծրագրի իրագործումից:

Դիտում՝ 5244
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW