Fly Arna-ի բաժնետեր Air Arabia-ն շահույթի 70%-անոց աճ է գրանցել

15.02.2023 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fly Arna
Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ի բաժնետեր Air Arabia ավիաընկերության շահույթը 2022 թվականի համար կազմել է 1,2 մլրդ դիրհամ՝ 2021 թվականի համեմատ աճելով 70%-ով։

Ավիաընկերության շրջանառությունը 2022 թվականին հասել է 5,2 միլիարդ դիրհամի՝ 65%-ով գերազանցելով 2021 թվականի ցուցանիշը:

2022 թվականին Էյր Արաբիան սպասարկել է ավելի քան 12,8 միլիոն ուղեւորի ԱՄԷ-ում, Մարոկկոյում, Եգիպտոսում, Հայաստանում եւ Պակիստանում գործող ընկերությունների միջոցով:

Ուղեւորահոսքի աճը կազմել է 90%։

«Air Arabia-ի 2022 թվականի ռեկորդային շահութաբերությունը լավագույնն է ընկերության պատմության մեջ: Չնայած 2022 թվականը շարունակում էր լինել մարտահրավերներով լի՝ ավիացիոն ոլորտը սկսել է վերադառնալ բնականոն հուն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված պահանջարկի անկումից հետո», - ասել է Air Arabia-ի նախագահ Շեյխ Աբդուլլահ Բին Մոհամմադ Ալ Թանին:

«2022 թվականին Air Arabia Group-ը պահպանել է կայուն աճը՝ ընդլայնելով իր ավիապարկը եւ ավելացնելով նոր երթուղիներ իր գլոբալ ցանցում, ինչպես նաեւ գործարկելով համատեղ ավիաընկերություններ Հայաստանում եւ Պակիստանում», - ավելացրել է նա:
Դիտում՝ 21912
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW