Բիբլոս Բանկ Արմենիան, իր հաճախորդների, գործընկերների եւ Բիբլոս Բանկ Խմբի հետ միասին, այս տարի տոնում է հիմնադրման 15-ամյակը:2007 թվականին Երեւանի սրտում սկսելով իր բիզնես գործունեությունը՝ բանկն այդպիսով մեկնարկեց իր զարգացման ճանապարհը եւ սկիզբ դրեց Բիբլոս Բանկ Խմբի պատմության մի նոր էջի:Տարիների ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան ձեռք է բերել վստահելի գործընկերոջ համբավ: Բանկային լուծումներ մշակելիս ու որոշումներ կայացնելիս հաշվի է առնվում ամեն մանրուք, որ կնպաստի հաճախորդների ֆինանսական առողջությանը, ինչի շնորհիվ վերջիններս ստանում են իրենց կարիքներին համապատասխան պրոդուկտներ:Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով՝ վերջին տարիներին բանկը կայուն աճ է գրանցել հատկապես մանրածախ առեւտրի պորտֆելի եւ քարտապանների թվի առումով: Գիտակցելով իր դերը Հայաստանում բանկային գործունեության զարգացման գործում՝ բանկը շարունակում է ներդրումներ կատարել հաճախորդների սպասարկումը բարելավող ոլորտներում, ներառյալ անձնակազմի վերապատրաստման, թվային լուծումների ներդրման եւ հարմարավետ մասնաճյուղեր ստեղծելու առումով։«Մեր 15-ամյա գործունեությունը նշելու պատիվը եւ՛ հաճելի է, եւ՛ պարտավորեցնող։ Այս ճանապարհը մեզ հնարավորություն է տվել հազարավոր մարդկանց կյանքի որակը լավացնելու, եւ մենք հպարտ ենք դրանով։ Մեր կուտակած փորձի շնորհիվ հաճախորդները շարունակ վերադառնում են մեզ մոտ՝ որպես հուսալի ֆինանսական գործընկերոջ։ Մենք ձգտում ենք արժեք ստեղծել՝ հաճախորդների հետ թափանցիկ հարաբերություններ կառուցելով եւ նրանց անհատական սպասարկում տրամադրելով»,- ասել է Հայկ Ստեփանյանը։Ինչպես հայտնել են բանկից, պարբերաբար հանդես են գալիս հատուկ առաջարկներով, տրամադրում կորպորատիվ եւ մանրածախ բանկային պրոդուկտների լայն ընտրանի, ներառյալ ավանդներ, կորպորատիվ ֆինանսավորում, հիփոթեքային եւ սպառողական վարկավորում, դեբետային ու վարկային քարտեր: Հաճախորդները մի շարք ծառայություններից օգտվում են նաեւ առանց բանկ այցելելու՝ Byblos Mobile հավելվածի միջոցով, որը վերջերս ամբողջովին թարմացվել է՝ էլ ավելի հարմար ու արագ ֆինանսական գործարքներ կատարելու համար: «15 տարվա աշխատանքի ընթացքում բանկը կատարել է ավելի քան 230 միլիարդ դրամի վարկավորում՝ աջակցելու անհատներին ու ձեռնարկություններին, որոնք զարգացնում են Հայաստանի տնտեսությունը եւ աշխատատեղեր են ստեղծում։ Բացի այդ, ավելի քան 2,000 ընտանիք ստացել է անհրաժեշտ ֆինանսավորում եւ իրականացրել սեփական բնակարանն ունենալու երազանքը:Կարեւորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր եւ համագործակցելով ամենատարբեր ոլորտներում աշխատող ՀԿ-ների հետ: 15 տարվա ընթացքում նման ծրագրերը բազմաթիվ են եղել՝ սկսած երեխաների առողջությանը, մշակույթի ոլորտին ու մի շարք հիմնադրամների ուղղված նվիրատվություններից մինչեւ կրթական, առողջապահական եւ սպորտային նախագծեր։ Բիբլոս Բանկ Արմենիան նաեւ հուսալի գործատու է, որը ջանք չի խնայում աշխատակիցների շարունակական կրթությանը նպաստելու, նրանց մոտիվացնելու եւ երիտասարդ սերնդի համար առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու համար:15 տարի շարունակ հաճախորդները մշտապես եղել են եւ հետագայում եւս կշարունակեն լինել բանկի գործունեության կենտրոնում։ Բանկը հանձնառու է պատասխանատու գործունեությամբ զբաղվել եւ հաստատուն քայլերով առաջ գնալ դեպի նոր ձեռքբերումներ»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 19722