Բագրատաշենի եւ Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները հայտարարատուի ցանկությամբ ժամանակավոր կարող են իրականացվել նաեւ այլ մաքսատուն-վարչություններում։Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ մինչեւ 2023թ-ի ապրիլի 1-ը ներառյալ, ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող եւ պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետում գրանցված տարանցիկ հայտարարագրերով՝ ինքնաշարժ եղանակով ներմուծվող տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով մաքսային գործառնությունները, ինչպես նաեւ վերոնշյալ ապրանքային դիրքերին դասվող եւ ազատ շրջանառության համար բացթողնման նպատակով, որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները հայտարարատուի ցանկությամբ կարող են իրականացվել նաեւ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչությունում: Մինչեւ 2023թ-ի փետրվարի 20-ը ներառյալ պետական սահմանի Գոգավանի անցումային կետում գրանցված տարանցիկ հայտարարագրերով՝ բեռնարկղներով ներմուծվող նշված ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները հայտարարատուի ցանկությամբ կարող են իրականացվել նաեւ ՊԵԿ Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունում:Միաժամանակ կոմիտեն հայտնել է, որ Գոգավանի անցումային կետում գրանցված տարանցիկ հայտարարագրերով՝ բեռնարկղներով ներմուծվող ավտոմեքենաները հնարավոր է լինելու հետագա մաքսային ձեւակերպման ուղարկել Երեւան մինչեւ փետրվարի 20-ը, իսկ Բագրատաշենով ինքնաշարժ ներմուծվող ավտոմեքենաները՝ Վանաձոր՝ ապրիլի 1-ը: Tweet Դիտում՝ 4141