Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող Հայաստանի տարբեր բնակավայրերի ֆերմերներ փետրվարի 4-ին, 5-ին, 11-ին եւ 12-ին «Կանաչ հանգստյան օրեր» նախագծի շրջանակում Մեգա մոլում ցուցադրել են իրենց արտադրանքը, այցելուներին ներկայացրել կանաչ գյուղատնտեսության առավելություններն ու առանձնահատկությունները։ Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը շրջանակում: Այն ֆինանսավորվում է ԵՄ կողմից եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: EU-GAIA ծրագիրն իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագրի շահառուներից Լեւոն Պարոնյանն Արագածոտնի մարզի Զարինջա բնակավայրից է, ունի ֆերմերային տնտեսություն։ Նրա հիմնադրած «Լեւոն ֆարմ»-ն առաջարկում է սիսեռ, ձավար, հաճար, բլղուր, փոխինձ էկոլոգիապես մաքուր միջավայրից։ Ընկերության հիմնադիրը հպարտանում է, որ իրենց արտադրանքն օրգանական հավաստագիր ունի, իր սեփական հողատարածքները ունեն համապատասխան սերտիֆիկատ։ Նա նշել է, որ առանց պարարտանյութերի բերքն ինքնարժեքով ավելի թանկ չէ, բերքատվությունն է փոքր-ինչ ցածր, մտածում են նաեւ արտադրատեսակներն ընդլայնելու ուղղությամբ, մասնավորապես, վարսակի փաթիլներ արտադրելու ծրագրեր ունեն: 30.01.2023 | 17:34 «Կանաչ հանգստյան օրեր». ներկայացվել են օրգանական սննդի առավելությունները Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագրից հայտնել են, որ «Կանաչ հանգստյան օրեր»-ի այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել օրգանական սննդի նկատմամբ։ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը նշել է, որ նման միջոցառումներով ցանկանում են բարձրացնել հանրության իրազեկության աստիճանը կանաչ գյուղատնտեսության վերաբերյալ, օգնել նրանց ստանալ առողջարար արտադրանք՝ ավելի քիչ թունաքիմիկատներ ու վնասակար նյութեր օգտագործելով։ Նշվում է, որ ծրագիրը գործում է 2019 թվականից, այս ընթացքում հանրությանը հասանելի են դարձնել օրգանական գյուղատնտեսության գաղափարը, դրա օգտակարությունը։ Tweet Դիտում՝ 22762