Արցախում բաշխիչ էլեկտրական ցանցը ծայրահեղ վիճակում է

14.02.2023 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #Արցախ #Արցախէներգո
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր, ներկայացվել է պարենային ապրանքների, դեղորայքի, վառելիքի, ինչպես նաեւ ենթակառուցվածքների ոլորտներում իրավիճակը:

«Արցախէներգո» ՓԲ ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը նշել է, որ գազամատակարարման բացակայության եւ ցուրտ եղանակի պայմաններում էներգետիկ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, ավելացել են վթարները, բաշխիչ ցանցը գտնվում է ծայրահեղ վիճակում:

Պետնախարարը հանձնարարել է իրավիճակի հետ կապված առաջարկներ ներկայացնել՝ պատասխանատու բոլոր կառույցների հետ քննարկելու եւ ստեղծված պայմաններում հնարավորինս արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը ներկայացրել է շրջափակման հետեւանքների մեղմմանն ուղղված աջակցության սոցիալական միջոցառումների ընթացքը:

Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է նաեւ, որ ընթացքում են Արցախ հասած բարեգործական որոշ բեռների բաշխման աշխատանքները:

Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ բարեգործական եղանակով ստացված պարենային ապրանքները տրամադրվում են բացառապես անվճար՝ սոցիալապես անապահով խմբերին:
Դիտում՝ 2058

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW