2022 թվականի ընթացքում գրանցվել է ավելի քան 2300 նախնական հայտարարագիր, դրանց զգալի մասը՝ 1509-ը, ներկայացվել է նախորդ տարեվերջին։ Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ мաքսային բարեփոխումների շրջանակում 2022 թվականից ներդրվել է նախնական մաքսային հայտարարագրման համակարգը։ Սահմանված չափանիշները բավարարող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին այն հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով մինչեւ ապրանքների՝ ՀՀ սահմանը հատելը, մաքսային մարմիններին ներկայացնել մաքսային հայտարարագիրը։ Դրա արդյունքում կատարվում է ռիսկերի նախնական գնահատում եւ մաքսային ձեւակերպումներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով՝ առանց լրացուցիչ վճարների։ Այս դեպքում ապրանքների բացթողումն իրականացվում է սահմանային մաքսային կետերում՝ արտահերթ։ Այլեւս կարիք չի լինի այցելել մաքսատուն-վարչություններ, ապրանքները տեղակայել երկրի ներսում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստներում եւ լրացուցիչ վճարել ապրանքների պահպանության համար․ տնտեսվարողը կարող է ստանալ ապրանքը եւ անմիջապես տնօրինել այն: Նշվում է, որ նախնական մաքսային հայտարարագրման գործընթացի շնորհիվ էականորեն նվազել է ապրանքների՝ սահմանը հատելուց մինչեւ բացթողումն ընկած ժամանակահատվածի տեւողությունը։ Ապրանքների ժամանումից հետո այժմ գործընթացը տեւում է միջինում 2-3 ժամ՝ նախկին 20-70 ժամվա փոխարեն։ Փոփոխությունների շնորհիվ տնտեսվարողները խնայում են ֆինանսական միջոցներ եւ ժամանակ։ Tweet Դիտում՝ 1787