ԱՄՀ ղեկավար. Հնարավորինս արագ պետք է օգնություն ցուցաբերել Սիրիային

13.02.2023 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Սիրիա #երկրաշարժ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան կոչ է արել համաշխարհային հանրությանը հնարավորինս արագ օգնություն ցուցաբերել ավերիչ երկրաշարժից տուժած Սիրիային, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս երկիրն այդքան երկար եւ այդքան շատ է տառապել: Հիմա այն պահն է, որ բոլորս աջակցենք ունայնացած ժողովրդին եւ հնարավորինս արագ օգնենք կարիքավորներին։ Միջազգային հանրությունը պարտավոր է գործել [այս իրավիճակում] որպես մեկ միասնական միավոր», - ասել է Գեորգիեւան:

Պատասխանելով Սիրիա մարդասիրական օգնության մատակարարումը խոչընդոտող պատժամիջոցների մեղմացման անհրաժեշտության մասին լրագրողի հարցին՝ ԱՄՀ ղեկավարն ասել է, որ «մարդիկ չեն կարող սպասել մի քանի օր, երբ չունեն կացարան, սնունդ եւ ջուր»։

Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը կառավարության կողմից վերահսկվող տարածքում հասել է 1414-ի, եւս 2349 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Օրերս հայտնի դարձավ, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիային կտրամադրի 1.78 միլիարդ՝ օգնություն ցույց տալու եւ վերականգնողական աշխատանքներ կատարելու համար երկրի հարավ-արեւելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո։
Դիտում՝ 4929
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW