Նվերներ եւ հյուրասիրություն Հայբիզնեսբանկի Visa քարտով Google Pay վճարումների համար

13.02.2023 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #VISA #Google Pay
Հայբիզնեսբանկը VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկում է ակցիա:

Բանկի VISA քարտապաններից 3-ը, ովքեր Google Pay ծառայության միջոցով Հայաստանում եւ արտերկրում կիրականացնեն առավելագույն ծավալով անկանխիկ գործարքներ, կստանան հետեւյալ արժեքավոր մրցանակները`

- 1-ին տեղ՝ Samsung Galaxy S22 Ultra բջջային հեռախոս,
- 2-րդ տեղ՝ Samsung Galaxy Watch 5 Pro ժամացույց,
- 3-րդ տեղ՝ Samsung Galaxy Buds 2 Pro մոդելի անլար ականջակալ:

Իսկ Հայաստանում եւ Վրաստանում գործող ՔՈՖԻՇՈՓ սրճարանների ցանցում կատարելով 5000 դրամ եւ ավելի գումարի անկանխիկ վճարումներ Google Pay-ով՝ բանկի VISA քարտապանները տեղում կստանան հյուրասիրություն՝ մակարունս թխվածքաբլիթների տուփ։

Ակցիան գործում է սույն թվականի փետրվարի 13-ից մինչեւ մարտի 13-ը:

«Շտապե΄ք կցել Հայբիզնեսբանկի Ձեր Visa քարտը Google Wallet-ին ABB Mobile կամ Google Wallet հավելվածի միջոցով, կատարե΄ք արագ եւ ապահով անկանխիկ վճարումներ` օգտվելով անվճար հյուրասիրությունից եւ արժեքավոր նվերներ ստանալու հնարավորությունից: Անկանխիկ գնումներն էլ ավելի հեշտ ու հաճելի են դառնում Google Pay-ով»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ;


Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 10 59 20 20 կամ այցելել www.armbusinessbank.am:

Հայբիզնեսբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 20078
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW