“Յունիբանկը” նախատեսում է ավելացնել կանոնադրական կապիտալը

04.12.2008 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկի” բաժնետերերը ծրագրում են ավելացնել բանկի կանոնադրական կապիտալը 3 մլրդ դրամով## եւ բանկին լրացուցիչ տրամադրել 6 մլրդ դրամի ստորադաս պարտավորություն:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, կապիտալի ավելացման եւ պարտավորությունների տրամադրման գործընթացը նախատեսվում է ավարտել հաջորդ տարեսկզբին:

Ներկայումս բանկի կանոնադրական կապիտալը կազմում է մոտ 5,6 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` մոտ 9,5 մլրդ դրամ: Բանկի ակտիվներն այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել են 67,7 մլրդ դրամ:

“Յունիբանկի” համասեփականատերն ու Խորհրդի նախագահը Գագիկ Զաքարյանն է, ով միաժամանակ նաեւ ռուսաստանյան “Յունիաստրում Բանկի” նախագահն ու բաժնետերն է:

Դիտում՝ 6239
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW