Ռուսաստանից Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերի հեռանալու ֆոնին 2022 թվականին մերձավոր արտասահմանյան երկրներում աճել է շրջանառության մեջ գտնվող բանկային քարտերի թիվը։RBC-ն տեղեկացնում է, որ տարեկան աճի տեմպերը զգալիորեն ավելի բարձր են եղել, քան 2021 թվականին, եւ շատ դեպքերում ռեկորդներ են սահմանել առնվազն հինգ տարվա ընթացքում։Պարբերականը նշում է, որ նման եզրակացություններ կարելի է անել Հայաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Վրաստանի, Բելառուսի եւ Ղրղզստանի ազգային բանկերի վիճակագրությունից. «չնայած այն չի բացահայտում փակված քարտերի թիվը, այնուամենայնիվ, տվյալները պատկերացում են տալիս շուկայում եղած դինամիկայի մասին»:- Աճի ամենամեծ ցուցանիշները գրանցել է Տաջիկստանի Կենտրոնական բանկը. այս երկրում շրջանառության մեջ գտնվող քարտերի թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 45,5%-ով՝ հասնելով 5 միլիոնի, սա հինգ տարվա ընթացքում աճի առավելագույն տեմպն է (2021 թվականին այն կազմել էր 7,12%)։ Կարգավորիչը տվյալների մեջ ներառում է ինչպես միջազգային վճարային համակարգերի, այնպես էլ տեղական քարտերը։- Ղրղզստանի Կենտրոնական բանկը դեռեւս հրապարակել է 2022 թվականի միայն ինը ամիսների վիճակագրությունը։ Այս ընթացքում շրջանառության մեջ գտնվող միջազգային վճարային համակարգերի քարտերի թիվն աճել է 37,4%-ով՝ հասնելով 1,8 մլն քարտի (նույնպես առավելագույն ցուցանիշը հինգ տարվա ընթացքում)։ Մեկ տարի առաջ քարտերի քանակն աճել էր ընդամենը 1,1%-ով։- Ուզբեկստանում 2022 թվականին քարտերի թիվն աճել է 26,2%-ով եւ կազմել 34,2 մլն։ Համեմատության համար՝ նախորդ տարի այս ցուցանիշը կազմել է 5,16%: Այնուամենայնիվ, 2020 թվականի արդյունքը, երբ համավարակի պատճառով մարդիկ ամբողջ աշխարհում ակտիվորեն անցան անկանխիկ վճարումների, մոտ էր 2022 թվականին՝ 25,5%։ Վիճակագրությունը ներառում է բոլոր վճարային համակարգերի քարտերը, որոնք գործում են երկրում։- Հայաստանի բանկերը 2022 թվականի երեք եռամսյակներում (վերջին հասանելի տվյալները) քարտերի քանակն ավելացրել են 18,7%-ով՝ 2021 թվականի ինն ամիսների 6,62% աճի դիմաց։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի հունվար-սեպտեմբերին հայաստանյան բանկերի քարտերի թիվը հասել է 2,1 միլիոնի։ Այս տվյալները ներառում են միայն միջազգային վճարային համակարգերի քարտեզները: - Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանում քարտերի թիվն ավելացել է 18,3%-ով՝ հասնելով 13,6 միլիոնի։ Երկրի ԿԲ-ն վիճակագրության մեջ չի առանձնացնում քարտերն ըստ վճարային համակարգերի տեսակների։- Բելառուսում 2022 թվականի ընթացքում բոլոր վճարային համակարգերի քարտերի թիվն աճել է 14,9%-ով՝ հասնելով 18 միլիոնի։ 2021 թվականին դրանց թիվն աճել էր ընդամենը 1,57%-ով։- Ղազախստանում միջազգային վճարային համակարգերի քարտերի թիվը 2022 թվականի արդյունքներով ավելացել է 8,35-ով՝ հասնելով 42,9 միլիոնի։ Սա հինգ տարվա նվազագույն ցուցանիշն է․ նախորդ չորս տարիներին աճի տեմպերը տատանվել են 25,5-ից մինչեւ 15,8%:- Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում միջազգային վճարային համակարգերի քարտերի թիվը կազմել է 6,2 միլիոն, ինչը ընդամենը 4,6%-ով է ավելի 2021 թվականի ցուցանիշից։ Աճի տեմպերն ամենացածրն էին 2018 թվականից ի վեր: 08.02.2023 | 15:42 Արտասահմանյան բանկերի քարտերի վաճառք՝ Մոսկվայի կենտրոնում ՌԴ փորձագետների դիտարկմամբ՝ 2022 թվականին թողարկված վճարային քարտերի թվի զգալի աճը կարող է առաջին հերթին բացատրվել Ռուսաստանում ստեղծված իրավիճակի ազդեցությամբ։ Միաժամանակ, նմանատիպ անոմալ միտումներ պետք չէ սպասել 2023 թվականին, թեեւ նոր քարտերի ընդհանուր թիվը դեռ մի փոքր բարձր կլինի նորմայից։Նշվում է նաեւ, որ ռուսաստանցիները (ինչպես տեղափոխվածները, այնպես էլ «քարտային զբասաշրջությամբ» զբաղվողները) ազդել են շուկայի զարգացման վրա, սակայն կան նաեւ մի շարք ներքին գործոններ։ Դրանց թվում է բանկերի քարտային բիզնեսի ընդլայնումը եւ պարզապես տնտեսության զարգացումը։ Tweet Դիտում՝ 9196