«Մոսկվա-Սիթի» միջազգային բիզնես կենտրոնում բացվել է արտասահմանյան բանկերի քարտեր վաճառող օֆլայն խանութ։«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում կամ Թուրքիայում հաշիվ ձեւակերպելու ծառայություններն առաջարկվում են առանց արտասահման մեկնելու՝ անմիջապես առեւտրի կենտրոնում:Ըստ ծառայության կայքի տվյալների՝ արտասահմանյան քարտի արժեքը 20 հազարից մինչեւ 70 հազար ռուբլի է, առաքման ժամկետը`մինչեւ երեք շաբաթ: Շտապ առաքման համար կպահանջվի հավելավճար: Անցած ամառվանից ընկերությունն արդեն թողարկել է ավելի քան 10 հազար այդպիսի քարտ։Արտասահմանյան բանկերի քարտերի նկատմամբ պահանջարկը սկսեց աճել գարնանը՝ Visa եւ Mastercard վճարային համակարգերի հանելուց հետո։ Շատ ռուսաստանցիներ նախընտրեցին անձամբ նման հաշիվներ ձեւակերպել արտերկրում։ Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ հոկտեմբերին, այսպես կոչված, քարտային տուրերի պահանջարկն աճեց 20%-ով։Միաժամանակ, համացանցում հայտնվեցին միջնորդների ծառայությունները։ Իսկ այժմ քարտը կարելի է պատվիրել անմիջապես առեւտրային կենտրոնում։ Երրորդ անձանց միջոցով, սակայն, արտասահմանյան հաշիվ բացելը ռիսկային է, եւ այստեղ հարցը ավելի շուտ հասցեագրված է կարգավորիչ մարմիններին, կարծում է անկախ փորձագետը վճարային շուկայում։Մոսկվայի կենտրոնում գտնվող նոր խանութում հաճախորդներին խոստանում են վերադարձնել գումարը, եթե արտասահմանյան բանկը հրաժարվի հաշիվ բացել: Իրավաբանների խոսքով՝ դա իսկապես հնարավոր է, եթե պայմանագիրը նախատեսում է նման կետ։«Միաժամանակ, աշնանը գնալով ավելի շատ թվով արտասահմանյան բանկեր բարդացնում էին օտարերկրացիների համար հաշիվ բացելու գործընթացը, հատկապես, եթե փաստաթղթերը ներկայացվում էին միջնորդի միջոցով։ 2022 թվականի հոկտեմբերին թուրքական բանկերը չուզենալով էին ռուսաստանցիներին քարտեր տրամադրում՝ հավելյալ փաստաթղթեր էին պահանջում կամ մերժում էին առանց պատճառի։ Իսկ դեկտեմբերին վրացական վարկային հաստատությունների հաճախորդները դժգոհում էին հաշիվների անհիմն փակումից»,- գրում է պարբերականը։Միաժամանակ, ըստ փորձագիտական կարծիքի, մոտ ապագայում արտասահմանյան հաշիվների նկատմամբ պահանջարկը դժվար թե աճի. «Արդեն վստահորեն կարող ենք ասել, որ քարտային զբոսաշրջության հոսքն այն քանակությամբ, որը եղել էր գարնանը եւ ամռանը, իհարկե, դադարել է: Նրանք, ովքեր կարող էին, արդեն փորձել են նման հաշիվներ բացել»։ Tweet Դիտում՝ 6411