ԵԿԲ-ն ճնշում է գործադրում Եվրոգոտու բանկերի վրա՝ նվազեցնելու իրենց ռիսկերը ՌԴ-ում

09.02.2023 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԲ #Անդրեա Էնրիա #Ռուսաստան
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) ճնշում է գործադրում Եվրոգոտու բանկերի վրա՝ նվազեցնելու իրենց ռիսկերը Ռուսաստանում՝ չնայած այն հանգամանքին, որ երկրում վերջիններիս ակտիվների վաճառքի հնարավորությունները սահմանափակվում են, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով Financial Times (FT) թերթը։

Ուկրաինայում հակամարտության բռնկման պահից ի վեր շատ բանկեր միջոցներ են ձեռնարկել Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար, հայտարարել է ԵԿԲ-ի բանկային վերահսկողության ղեկավար Անդրեա Էնրիան (Andrea Enria)՝ նշելով, որ եվրոպական կարգավորիչը կողջունի ռուսաստանյան շուկայից «հեռանալու ցանկացած հնարավորություն»:

Ռուսաստանում դուստր կառույցներ ունեցող արեւմտյան 45 բանկերից շատերը ձգտում են լքել երկիրը, սակայն մինչ այժմ միայն մի քանիսին է հաջողվել դա անել՝ հաճախ թանկ վճարելով դրա դիմաց, նշում է FT-ն: Երկու խոշոր եվրոպական բանկեր՝ ավստրիական Raiffeisen Bank International-ը եւ իտալական UniCredit-ը, դեռեւս խոշոր գործարքներ են իրականացնում Ռուսաստանում:



«Իհարկե, մենք ճնշում ենք գործադրում բանկերի վրա՝ ՌԴ-ում իրենց դիրքերի նկատմամբ ռիսկերն ակտիվորեն կառավարելու համար։ Այս շուկայից դուրս գալու ցանկացած հնարավորություն բանկային վերահսկողության տեսանկյունից գրավիչ կհամարվի»,- ասել է Էնրիան։

Արեւմտյան բանկերն ակնկալում էին արագ լքել Ռուսաստանը, սակայն չհասցրեցին դա անել, քանի որ երկրի իշխանությունները ոչ բարեկաման երկրներից ոչ ռեզիդենտներին արգելեցին դուրս գալ ռուսաստանյան ակտիվներից առանց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ թույլտվության:

«Ակտիվների վաճառքի համար պատուհանը աստիճանաբար փակվում է»,- ասել է ԵԿԲ ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ Եվրոգոտու մի քանի բանկեր արդեն կրճատել են Ռուսաստանի հետ անդրսահմանային փոխգործակցությունը, ստեղծել են պահուստներ ՌԴ-ում ռիսկերի համար կամ առանձնացրել են երկրում եղած ակտիվներն այլ գործարքներից։

Կարգավորիչին անհանգստացնող մեկ այլ գործոնը էներգակիրների բարձր գների եւ տոկոսադրույքների բարձրացման հետեւանքով տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վատթարացումն է, ինչն, ըստ ԵԿԲ-ի, կարող է հանգեցնել «վատ» պարտքերի աճի նոր ալիքի։
Դիտում՝ 6304
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW