Երեւանում բացվել է “Կասկադ Բանկի” նոր մասնաճյուղ
03.12.2008 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Կոմիտասի պողոտայում բացվել է “Կասկադ Բանկի” երկրորդ մասնաճյուղը##:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով մասնաճյուղի բացմանը` “Կասկադ Կապիտալ Հոլդինգս” ՓԲԸ գործադիր տնօրեն եւ “Կասկադ Բանկի” Խորհրդի նախագահ Ջոնաթան Սթարքն ասել է, որ 2009 թվականին բանկը մայրաքաղաքում կգործարկի երրորդ մասնաճյուղն ու կընդլայնի մասնաճյուղային ցանցը ՀՀ մարզերում:
Նոր մասնաճյուղում բանկը շարունակելու է փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններով վարկեր առաջարկել` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ կողմից տրամադրած նպատակային միջոցների հաշվին:
“Կասկադ Բանկի” գործադիր տնօրեն Ահարոն Լեւոնյանը նշել է, որ նոր մասնաճյուղի գործարկումը վկայում է մանրածախ ծառայությունների շուկայում բանկի կայուն զարգացման եւ առաջընթացի մասին:
“Կոմիտաս” մասնաճյուղը, ինչպես եւ բանկի կենտրոնական գրասենյակը, աշխատելու է առանց հանգստյան օրերի (բացառությամբ պետական տոների) եւ հաճախորդներին առաջարկելու է բանկային ծառայությունների ողջ տեսականին:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: