Ամերիաբանկ. 14 մլրդ դրամից ավելի վարկ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում

07.02.2023 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #վարկավորում #վերականգնվող էներգետիկա
Վերջին երկու տարում Ամերիաբանկը վերականգնվող էներգիայի ոլորտում կատարել է բիզնեսի ավելի քան 14 մլրդ դրամի վարկավորում:

Ինչպես հայտնել են բանկից, նշված ժամանակահատվածում վարկավորվել է կանաչ վարկերի չափանիշներին համապատասխանող ու վերականգնվող էներգիայի աղբյուրներով գործող 123 էլեկտրակայան։ Այս նախագծերի շնորհիվ տարեկան արտադրվում է շուրջ 300 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը նպաստում է մոտ 120.000 տոննա ածխաթթու գազի արտանետումների ծավալների կրճատմանը:

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում բանկի կողմից կատարված ներդրումները ամփոփվել են «Եռակի լավագույնը» արշավի շրջանակում, որտեղ արեւային էներգիայի կարեւորության ու երկրի համար դրա ռազմավարական նշանակության մասին պատմել է բանկի կորպորատիվ հաճախորդ, «Shtigen Group» հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը:

Ամերիաբանկը 2022թ.-ին միջազգային առաջատար երեք ամսագրերի` The Banker-ի, Euromoney-ի եւ Global Finance-ի կողմից ճանաչվել է տարվա «Լավագույն բանկը» Հայաստանում, ինչի առթիվ էլ մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Արշավը նվիրված է վերջին տարիներին բանկի ձեռքբերումների հետեւում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչեւ աշխատակիցներ:  

Դիտում՝ 14881
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW