ԿԲ խորհուրդը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

03.12.2008 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Դեկտեմբերի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.50 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25%##:

2008 թ. նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 0.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է շուրջ 2 տոկոսային կետով` կազմելով 6.6%, հայտնեցին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ԿԲ մամլո ծառայությունում:

ԿԲ խորհուրդը արձանագրեց, որ նոյեմբեր ամսվա ընթացքում ներքին և արտաքին միջավայրի զարգացումները հիմնականում համահունչ են եղել չորրորդ եռամսյակում ակնկալվող ուղղություններին: Ընդ որում, որոշակիորեն դրսևորվել են տնտեսական աճի տեմպերի նվազման նախանշված ռիսկերը: Միաժամանակ, ներքին գնաճային միջավայրը՝ արձագանքելով վերջին ամիսների ընթացքում նկատվող պարենային ապրանքների և վառելիքի միջազգային գների շարունակական նվազման միտումներին, էապես թուլացել է, ինչն արտահայտվել է հատկապես ՙՀացամթերք՚ ապրանքախմբի և բենզինի գների նվազմամբ:

Համաշխարհային գնաճային ճնշումների շարունակական թուլացումը և այդ միտումներին համահունչ ներքին գների արձագանքումը հետագա 12-ամսյա հորիզոնում կհանգեցնի գնաճի ընդհանուր մակարդակի էական նվազման: Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում թուլացնել դրամավարկային պայմանները՝ նպաստելով տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը:

Դիտում՝ 5962
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW