Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը՝ փոխադարձ առեւտուրը Եվրասիական տնտեսական միությունում շարունակում է դրական դինամիկա դրսեւորել։ Այս մասին Ալմաթիում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 90%-ով եւ կազմել $4,6 մլրդ։ Ընդ որում, ներմուծումն, ըստ ապրանքների ծագման երկրների, աճել է ավելի քան 50%-ով։Միության հետագա զարգացման համար մեզ անհրաժեշտ է շարունակել տնտեսական զարգացման ապահովմանը, ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը եւ մեր քաղաքացիների բարեկեցությանն ուղղված ներքին հնարավորությունների ու ռեսուրսների ամուր հենքի վրա կառուցված համակարգված եւ հետեւողական աշխատանքը:Այս նպատակներին հասնելու համար կարեւոր է բիզնեսի համար հարմարավետ պայմանների ստեղծումը, խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքը, ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության մեծացումը»,- ասել է նա:Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարեւոր է ԵԱՏՄ ինտեգրացիոն համագործակցության էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձեւավորումը։«Մենք շահագրգռված ենք գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի չկարգավորված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու հարցում:ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի հարցերի շրջանակում Հայաստանի համար արդիական եմ համարում «Էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցման ծառայությունների հասանելիության կանոնների» հիմքում ամրագրված ճկուն եւ բազմավեկտոր մոտեցումները։Մասնավորապես, կանոնները հնարավորություն կտան ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ համակարգերին միացումը Միության անդամ չհանդիսացող երկրի միջոցով (մեր դեպքում՝ Վրաստանի միջոցով)՝ դրանով իսկ ստեղծելով տեխնիկական եւ իրավական նախադրյալներ՝ փոխշահավետ շուկայական պայմանագրեր կնքելու համար»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 4171