ՌԴ բնակչությունը 2022-ին 10 անգամ ավելի շատ ոսկու ձուլակտոր է գնել
03.02.2023 | 13:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ golden-inform.ru

Այս մասին RBC Investments-ին հայտնել են ՌԴ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում։
«2022 թվականին ֆիզիկական անձինք ձեռք են բերել ավելի քան 50 տոննա ոսկու ձուլակտոր, ինչը 10 անգամ ավելի է 2021-ի եւ 2020-ի համեմատ»,- նշել են նախարարության մամուլի ծառայությունում։
«Ակնկալում ենք, որ 2023 թվականին ներքին շուկայում ոսկու եւ այլ թանկարժեք մետաղների նկատմամբ պահանջարկի աճի միտումը կշարունակվի՝ հաշվի առնելով բնակչության հետաքրքրությունը ներդրումային մեխանիզմի նկատմամբ, ինչպես նաեւ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր համաշխարհային շուկաներում ոսկու արժեքի ավելացման կայուն միտումը»,- ընդգծել են գերատեսչությունում։
2022 թվականին վաճառված ձուլակտորների ընդհանուր ծավալի մոտ 60%-ը բաժին է ընկել 1 կգ քաշով ձուլակտորներին։ Մինչեւ 1 կգ քաշով չափված ձուլակտորների մասնաբաժինը կազմել է 38%: 11-ից 13 կգ քաշով ստանդարտ ձուլակտորները կազմել են մոտ 2%:
«2022 թվականի ավարտին բնակչության պահանջարկը փոխվել է դեպի 100 գ քաշով ոսկու չափված ձուլակտորների»,- նշել են ֆինանսների նախարարությունում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: