2022 թվականին աշխարհի կենտրոնական բանկերը ոսկու սեփական պահուստները համալրել են 1136 տոննայով, ինչը համարժեք է մոտ $70 միլիարդի։RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGS) տվյալները։ Նշված ցուցանիշն ամենաբարձրն է վերջին 55 տարում՝ 1967 թվականից ի վեր։Ոսկու համաշխարհային ընդհանուր պահանջարկը 2022 թվականին աճել է 18%-ով, ընդամենը մեկ տարվա ընթացքում վաճառվել է 4741 տոննա թանկարժեք մետաղ։ Այս արդյունքը տարեկան ամենաբարձր ցուցանիշն է 2011 թվականից ի վեր։Reuters-ը նշում է, որ ներկայիս միտումը ընդգծում է ոսկու նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը՝ համեմատած 1990-2000 թվականների հետ, երբ ֆինանսական կարգավորիչները տարեկան հարյուրավոր տոննա ոսկի էին վաճառում։ Սակայն 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո եվրոպական բանկերը դադարեցրին վաճառքը, իսկ զարգացող երկրներն անցան թանկարժեք մետաղ գնելուն։ 13.12.2022 | 10:02 Ոսկու համաշխարհային խորհրդի կանխատեսումը 2023 թվականի համար Ոսկին ավանդաբար համարվում է պաշտպանական հուսալի ակտիվ ֆոնդային շուկաների անկայունության ժամանակ: Ի տարբերություն արժույթի եւ արժեթղթերի, ոսկին կախված չէ կոնկրետ թողարկողի կամ պետության ֆինանսական բարեկեցությունից:2022 թվականի սկզբին Ուկրաինայում աշխարհաքաղաքական ճգնաժամի սրվելուց հետո համաշխարհային կենտրոնական բանկերն անցան ոսկու պահուստների համալրմանը։ Համաձայն WGC տվյալների՝ միայն 2022 թվականի երկրորդ կիսամյակում կենտրոնական բանկերը գնել են 862 տոննա ոսկի (հուլիս-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում)։ Tweet Դիտում՝ 6349