ArCa բանկոմատների մի մասը չի գործելու դեկտեմբերի 3-ից 6-ը

02.12.2008 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Դեկտեմբերի 3-ից 6-ը Երեւանում կանջատվեն ArCa (Armenian Card) ազգային վճարային համակարգի## բանկոմատների շուրջ 15 %-ը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, բանկոմատներն անջատվելու են “ԱրմենՏել” ընկերության մալուխների վրա կատարվող վերանորոգման աշխատանքների հետեւանքով:

Միջոցների կանխիկացման համար նշված ժամանակահատվածում քարտապանները կարող են դիմել ArCa-ի անդամ բանկերի մասնաճյուղեր:

Դիտում՝ 6737

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW