Ղազախստանը մտադիր է փակել իր առեւտրային ներկայացուցչությունը Ռուսաստանում

01.02.2023 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ղազախստան #Ռուսաստան
Ղազախստանի Առեւտրի եւ ինտեգրման նախարարությունն օրինագծերի հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Ռուսաստանում առեւտրային ներկայացուցչությունը փակելու մասին որոշումը։

Որոշման ընդունման հիմքում նշված է Ղազախստանի վարչապետի հանձնարարականը։ Դրա բովանդակությունը չի բացահայտվում։ Նախագծի հանրային քննարկումը կտեւի երկու շաբաթ։

RBC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ առեւտրային ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի հոկտեմբերին։ Ղազախստանն այն վավերացրել է 2012 թվականին:

Առեւտրային ներկայացուցչության աշխատանքի առաջնահերթություններն են Ղազախստանի արտահանողներին եւ դիստրիբյուտորներին անհատույց օգնությունը ռուսաստանյան շուկա մուտք գործելու եւ ամրապնդվելու հարցում, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրումների ներգրավումը Ղազախստան:

Այն օգնում է ղազախ ձեռներեցներին Ռուսաստանում ապրանքների եւ ծառայությունների առաջխաղացման գործում, ինչպես նաեւ իրականացնում է տեղեկատվական եւ վերլուծական գործունեություն:
Դիտում՝ 7914

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW