Հատուկ հարկման համակարգերում 2023 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 20-ն է: ՀՀ պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ հարկման համակարգի ընտրության հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով 2023 թվականի հունվարի 1-ից հատուկ հարկման համակարգում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող հարկ վճարողներին առաջարկվում է համապատասխան հայտարարությունը ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում` Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:Նշվում է, որ ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։ Tweet Դիտում՝ 2292