Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի առեւտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2008թ հոկտեմբերի վերջի դրությամբ## կազմել է 475 մլրդ 450 մլն դրամ` սեպտեմբերի համեմատ կրճատվելով 15 մլրդ 859 մլն դրամով: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, ռեզիդենտների ավանդների ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է 415 103 մլն դրամ` սեպտեմբերի համեմատ ավելանալով 269 մլն դրամով, մինչդեռ ոչ ռեզիդենտների ավանդները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 16 128 մլն դրամով` կազմելով 60 347 մլն դրամ: Արտարժույթով ավանդների ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է 204 959 մլն դրամ, ազգային դրամով` 270 491 մլն դրամ: Բանկերում ավանդների մնացորդները 2008թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 206 752 մլն դրամ` նախորդ ամսվա համեմատ կրճատվելով 4.6%-ով, իսկ 2007թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 27.4%-ով: Tweet Դիտում՝ 6529