Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Թվային նախաձեռնությունների հիմնադրամը (ФЦИ) այսօր գործարկել է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի հայկական հատվածը:«Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների եւ ԵԱԶԲ-ի հիմնադրամի քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր ուրախ ենք արձանագրել, որ «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակը հասանելի է Հայաստանի համար: ՀՀ-ն դարձել է առաջին երկիրը, որը հասանելի է դարձրել հավելվածն ու իր ազգային ծառայությունները: Հավելվածում ԵԱՏՄ երկրների քաղաքացիները կարող են օգտվել Հայաստանի ազգային ծառայություններից, որոնք նախկինում հասանելի էին միայն ՀՀ քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։Նշվում է, որ հավելվածը թույլ է տալիս վերացնել տեխնիկական, տեղեկատվական եւ սերվիսային բնույթի խոչընդոտները, ստեղծել ԵԱՏՄ քաղաքացիների համար ապրելու եւ աշխատանքի համար ավելի լավ պայմաններ, հնարավորինս հեշտացնել ազգային տեղեկատվական ծառայություններից օգտվելու հնարավորությունը եւ ստեղծել պետական ու առեւտրային թվային ծառայություններ փոխգործակցության էկոհամակարգ: Օգտատերերը կարող են ստանալ ավելի քան 30 ծառայություն, այդ թվում՝ կացության թույլտվության ձեւակերպում, իրավաբանական անձի գրանցում, պետական կառույցներին դիմումների հասցեագրում, ինչպես նաեւ թափուր աշխատատեղերի եւ բնակարանների որոնում։Հավելվածը հասանելի է iOS եւ Android օպերացիոն համակարգերի օգտատերերի համար: Tweet Դիտում՝ 9714