Ադրբեջանը կարող է հարյուր տարի Եվրոպայի համար էներգիայի հուսալի մատակարար լինել։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին Հունգարիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։«Մեր երկիրն ունի բավականաչափ էներգիա, որպեսզի լինի հուսալի մատակարար եւ հետագա հարյուր տարում բավարարի Եվրոպայի կարիքները»,- ասել է Ալիեւը։Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր հերթին հիշեցրել է, որ մինչեւ 2027 թվականը Ադրբեջանը խոստացել է կրկնապատկել Եվրոպա բնական գազի մատակարարումների քանակը։ «Ադրբեջանից եկող եւ՛ բնական գազը, եւ՛ էլեկտրաէներգիան անցնում են Հունգարիայի տարածքով։ Մենք ուրախ ենք, որ Հունգարիան նպաստում է Եվրոպայի էներգամատակարարման խնդրի լուծմանը»,- ասել է Օրբանը։ 25.01.2023 | 15:27 ԵՄ 4 երկիր դիմել է ԵՀ-ին՝ ապահովելու պայմաններ Ադրբեջանից գազ ստանալու համար Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան եւ Սլովակիան դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով միջոցներ հատկացնել դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման համար ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Tweet Դիտում՝ 7109