Fly Arna-ն մեկնարկել է թռիչքները դեպի Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայան

28.01.2023 | 08:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fly Arna
Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքները դեպի Մոսկվայի «Շերեմետեւո» միջազգային օդանավակայան:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական չորս չվերթ կիրականացվի:

Fly Arna-ն շարունակում է թռիչքները նաեւ դեպի Մոսկվայի «Դոմեդեդովո» միջազգային օդանավակայան:

Հունվարի 29-ից Fly Arna-ն շաբաթական երեք չվերթ կիրականացվի Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայան:

Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Դիտում՝ 2896

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW