ԱՄՀ-ն օգնության բազմամյա փաթեթ է նախատեսում Ուկրաինայի համար
27.01.2023 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ reuters.com

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրների տվյալները։
Ըստ նրանց՝ ծրագրի իրականացումը կախված է մի շարք պայմաններից, այդ թվում՝ «Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրների, ինչպես նաեւ Ուկրաինայի այն վարկատուների հավանությունից, որոնք ապահովում են երկրի պարտքային կայունությունը։ Նախաձեռնության հաստատման դեպքում 3-4 տարի տեւողություն ունեցող ծրագրի առաջին տարում նախատեսվում է $5-7 միլիարդի հատկացում:
Առաջարկվող ծրագիրը նաեւ կպահանջի փոփոխություններ ԱՄՀ-ի վարկավորման կանոններում՝ հնարավորություն տալով հիմնադրամին վարկեր տրամադրել զինված հակամարտությանը մասնակցող երկրին:
Աղբյուրների տվյալներով՝ եթե ծրագիրը բավարար աջակցություն չստանա ԱՄՀ անդամ երկրների կողմից, ապա հիմնադրամը $1,3 միլիարդ կուղղի Ուկրաինային արագացված ֆինանսավորման գործիքի (RFI) միջոցով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: