Եվրամիությունը (ԵՄ) առաջարկել է պատժամիջոցների նոր փուլ սահմանել Բելառուսի դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար։ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթղթերը։Առաջարկվող միջոցները ներառում են սահմանափակումներ, որոնք նախկինում կիրառվել են Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ առանցքային տեխնոլոգիաների ներմուծման էմբարգոն եւ էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցները, նշում է գործակալությունը:Այս միջոցները պետք է հավանության արժանանան ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից։ ԵՄ-ն նաեւ աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթի եւ ռուսաստանյան նավթամթերքի գների սահմանափակման ուղղությամբ: Առաջիկայում դրանց վերաբերյալ որոշումներ կընդունվեն։Ըստ Bloomberg-ի՝ Բելառուսի նկատմամբ առաջարկվող միջոցները ներառում են.- ռազմական նպատակներով օգտագործվող երկակի նշանակության այն ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման արգելքը, որոնք կարող են մեծացնել երկրի արդյունաբերական ներուժը,- պատժամիջոցներ նավթի, ածխի, մետաղական արտադրանքի եւ ոսկու նկատմամբ,- առեւտրային սահմանափակումներ շքեղության ապրանքների համար, ինչպես նաեւ ներդրումների եւ որոշակի ծառայությունների մատուցման սահմանափակումներ,- երկրի ավիացիայի եւ էներգետիկայի ոլորտներին, ինչպես նաեւ եկամտի առանցքային աղբյուրներին վերաբերող միջոցներ:Ինչպես եւ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների դեպքում, առաջարկները ներառում են բացառություններ դեղամիջոցների, գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների, ինչպես նաեւ պատժամիջոցների ենթակա անձանց մասնակցությամբ համապատասխան ֆինանսական գործարքներ կատարելու արտոնություններ: Օրենսդրությունը նաեւ թույլ կտա Եվրամիությանը պատասխանատվության ենթարկել յուրաքանչյուրի, ով օգնում է շրջանցել բելառուսական ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ սահմանված պատժամիջոցները։Մեկ շաբաթ առաջ լեհական RMF FM ռադիոկայանը, վկայակոչելով աղբյուրները, հայտնել էր, որ մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, դիտարկում են Բելառուսի եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամբողջական սինխրոնիզացման գաղափարը։ Tweet Դիտում՝ 4878