Կարեւորվել է ՓՄՁ-ների զարգացումը ներառական տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից

26.01.2023 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #ՓՄՁ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի 19-րդ նիստը։

Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ պետություն-մասնավոր երկխոսության այս ձեւաչափը շարունակելու է ներկայանալ որպես գործարար շրջանակներին մտահոգող խնդիրները բացահայտելու եւ մասնավոր հատվածի ձայնը որոշումների կայացման գործընթացում լսելի դարձնելու արդյունավետ հարթակ։

Ընդգծելով փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման կարեւորությունը ներառական տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից՝ փոխվարչապետն անդրադարձել է այս ձեռնարկությունների ձեւավորման եւ աճի համար բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին։

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նիստի ընթացքում քննարկվել են փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ, այդ թվում՝ հեռավար եւ համակցված հեռավար եղանակով աշխատանքի ճկուն օրենսդրական կարգավորումների ներդրման, ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ձեւավորման, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահաբաժինների վճարման կարգավորումների պարզեցման եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։
Դիտում՝ 1424
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW